«Փորձում ենք գնահատել ձեր դերը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ

«Թանկագին կանայք,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Այս օրը մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք լցվում մեզ շրջապատող կանանց` մեր մայրերի, տատիկների ու քույրերի, կանանց ու դուստրերի նկատմամբ, փորձում արտահայտել մեր սերն ու հարգանքը, լինել ավելի ուշադիր ու հոգատար: Փորձում ենք գնահատել ձեր դերն ընտանիքում ու մեր պետության կյանքում եւ հայտնել մեր խորին երախտագիտությունը:
Առանց ձեզ, սիրելի կանայք, ոչ մի բարի գործ չի կարող հաջողությամբ պսակվել: Ձեր հմայքով դուք մեր կյանքը դարձնում եք ավելի բարեհաջող ու իմաստալից: Եվ մենք կանենք հնարավորը, որպեսզի դուք լինեք միշտ ուրախ ու երջանիկ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ, ձեր երեխաներին ու ծնողներին, հարազատներին ու մերձավորներին: Եղեք առողջ ու գեղեցիկ: Թող միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի ձեր ընտանիքներում եւ մեր հայրենիքում»:




Լրահոս