Թուրքիան հայտարարել է Անկարայում ահաբեկիչների կողմից օգտագործվող զենքի արտասահմանյան ծագման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարայում ահաբեկիչների կողմից օգտագործվող զենքի արտասահմանյան ծագման մեծ հավանականություն կա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Խոսքը կիրակի օրը՝ հոկտեմբերի 1-ին, Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ նախարարության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության փորձի մասին է։ Հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը վնասազերծվել է: Փոխհրաձգության ժամանակ տուժել է ՆԳՆ երկու աշխատակից՝ նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել։ Պաշտոնական տվյալներով՝ ապօրինի գործողության պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։

«Զենքի ծագումը, ամենայն հավանականությամբ, օտար է»,- նշել են թուրքական գերատեսչությունից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության փորձն անվանել է «ահաբեկիչների վերջին շնչառությունը»։ ԱՄՆ-ը նույնպես դատապարտել է Թուրքիայում տեղի ունեցածը:




Լրահոս