Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ հաջորդ տարվանից կմիանա GB News հեռուստաալիքին՝ որպես հաղորդավար և սյունակագիր իր քաղաքական հաղորդման համար։
«Ուրախ եմ հայտարարելու, որ շուտով կմիանամ ձեզ GB News-ում: Ես կներկայացնեմ այս հիանալի նոր ալիքը, իմ հայացքներ ու հնարավորությունները որոնք մեր առջևում են»,- ասված է Ջոնսոնի հայտարարության մեջ։
Հեռուստաալիքը նշում է, որ եկող տարի նախկին վարչապետը կստեղծի և կներկայացնի նոր ծրագիր՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի իշխանությունն ամբողջ աշխարհում և առանցքային դեր կխաղա հեռուստաալիքի՝ ինչպես Մեծ Բրիտանիայի համընդհանուր ընտրությունների, այնպես էլ հաջորդ տարի ԱՄՆ ընտրությունների լուսաբանման մեջ։