ՖՈՏՈ․ Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը Ֆրանսիայում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Վազգեն Թեւանյանը հոկտեմբերի 27-ին դարձավ 24 տարեկան: Ըմբիշը ծննդյան տարեդարձը նշել է Ֆրանսիայում՝ Փարիզում:

Ավելի ուշ մարզիկի ինստագրամյան էջից տեղեկացանք, որ նա սիրելիին ամուսնության առաջարկություն է արել հենց Էյֆելյան աշտարակի մոտ: Նրա ընտրյալը Սոնա Մաթեւոսյանն է:

Հիշեցնենք, որ Վազգենը  ArmLur.am-ի «Սպորտի ետնաբեմից» խորագրով շարքի շրջանակներում պատմել էր իր ծննդյան ամսաթվի եւ անվան կապի մասին ասելով.

«Իմ անունը հայրս ու հորեղբայրս են ընտրել: Ծնվել եմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, եւ հենց այդ օրվա դեպքերի, իրադարձությունների հետ կապված՝ ինձ անվանակոչել են Վազգեն՝ ի պատիվ Վազգեն Սարգսյանի»։

Հավելենք նաեւ, որ Թեւանյանը վերջերս Բելգրադում կայացած Աշխարհի առաջնությունում 3-րդ տեղն է գրավել եւ նվաճել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Մարիամ Ղազարյան




Լրահոս