ԳՈՆԵ ԵՂԱԾԸ ՊԱՀՊԱՆԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2010թ. սեպտեմբերի 30-ին Իջեւանում կայացած կառավարության արտագնա նիստում գործադիրը հավանություն էր տվել քանդակի Իջեւանի սիմպոզիումի վերականգնման ծրագիր-առաջարկին: Սիմպոզիումը սկիզբ է առել 1985թ-ին եւ շարունակվել միչեւ 1991թ-ը: Այդ ընթացքում մասնակցել է շուրջ 20 երկրի 95 քանդակագործ: Կառավարության նիստում որոշվեց, որ քանդակի Իջեւանի սիմպոզիումը կվերականգնվի 2011թ-ին: 2011թ-ը մոտենում է ավարտին, սակայն քանդակի սիմպոզիումն այդպես էլ չի կայացել: Իսկ Տավուշի մարզպետարանին հարակից զբոսայգում տեղադրված, նախկինում ստեղծված  քանդակները դարձել են բարբարոսության զոհ. դրանց  մի մասն անհայտ չարագործները ջարդել են:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս