Վրաստանի Առաջին ալիքը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ հարցազրույց է արել, որտեղ վերջինս, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ՆԱՏՕ-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին․
«Մենք շատ լավատեսորեն ենք վերաբերվում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրին։ Մենք ամեն կերպ աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, դրա ջանքերին, որոնք ներդնում են Եվրամիությունը կամ ԱՄՆ-նն, և այն ջանքերին, որոնք ձեռնարկվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ երկկողմ հիմունքներով։ Մեզ համար իսկապես կարևոր է, որ կովկասյան տարածաշրջանում կայունությունը պահպանվի ոչ միայն այն աշխատանքի շնորհիվ, որը մենք իրականացնում ենք Վրաստանում, այլև այն կայունության, որը կարելի էր բերել Հայաստանից և Ադրբեջանից», – նշել է Կոլոմինան։