Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:
ՆԳ նախարար Վահե Ղազարյան-ծնված տարին՝ վագր
2023 թվականին իրադարձություններն այնպես էին զարգանում, որ ամեն ինչ կախված էր մազից: Բայց այլեւս նապաստակի տարին անցյալում է եւ Վիշապի տարում վագրերի համար նոր հնարավորությունների, համեմատական կայունության եւ իհարկե, դեպրեսիոն անհանգստությունների շրջափուլեր են սպասվում: Աստղերը հուշում են խեգետիններին 2024 թվականին ստանձնել ֆինանսական անկախություն ստեղծելու գործը, քանի որ հավանական են վայրիվերումները:
Երկվորյակ ղեկավարի անկայուն հատկությունները տարբեր դրսեւորումներ են ունենում՝ եղանակով, օդի խոնավությամբ եւ այլ իրավիճակներով պայմանավորված: Աստղերը հուշում են շատ ժամանակ հատկացնել ընտանիքի անդամների հետ՝ աչքի չընկնելու համար:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: