ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Ստամբուլ։ Պետքարտուղարին և նրան ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում։
Բլինքենին օդանավակայանում դիմավորել են ԱՄՆ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Յապրաք Բալքանը, Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջուլի Յադեն, Ստամբուլի օդանավակայանի քաղաքացիական վարչության ղեկավար Իլքեր Հաքթանքաչմազը և այլ պաշտոնյաներ։
Սպասվում է, որ շաբաթ օրն ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումները, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները։ Սպասվում է նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։