ArmLur.am-ը շրջել է գազալցակայաններում, որտեղ պարզել է սեղմված գազի գնի նվազում։
Նախկինում սեղմված գազը սպառողները ձեռք էին բերում 320 դրամով, իսկ այժմ կարժենա 300 դրամ:
Նշենք, որ մարզերում նույն գազի արժեքը վերջին տվյալներով 280 դրամ է։
ArmLur.am-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչո՞վ է պայմանավորված գնի նվազումը.
«Սեղմված գազի գնի վրա այս կարճ ժամանակահատվածում կարող է ազդել դոլարի փոխարժեքը և մրցակցությունը, այլ գործոն չի կարող ազդել, որովհետև ԱԳԼՃԿ-ների գազի գինը դոլարով է որոշված: Այստեղ նաև էական նշանակություն ունի մրցակցությունը, այսինքն Երևանում գործող գազալցակյանները ինչպիսի քաղաքականություն կարող են վարել»:
Նրա կարծիքով՝ գազի գնի փոփոխություն չի սպասվում մոտակա 6 ամիսների ընթացքում, Գազպրոմ Արմենիան այդպիսի հայտ չի ներկայացրել, միակ գործոնը, որը կարող է ազդել այդ գազի գնագոյացման վրա, դոլար-դրամ փոխարժեքն է:
Էմմա Մարտիրոսյան