ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակակոոռուպցիոն դատարանը պահանջում է Սիսիանի հոսպիտալի պետին. պետը վիրահատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգն ընկել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի կամ բոլորին հայտնի Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի, ինչպես նաեւ Սիսիանի զինվորական հոսպիտալի ներկայիս պետ Դանիել Մկրտչյանի հետեւից:

Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ սա աբսուրդ քրեական գործ է, որն արդեն գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում:

Իսկ ահա մեզ հետ զրույցում Դանիել Մկրտչյանի փաստաբան Հրանտ Անանյանը մանրամասնեց, թե ինչ է կատարվում վերջիններս դեմ հարուցված քրեական գործով:

Նկատենք, որ գործը նախագահող դատավոր Տիգրան Դավթյանը հետաձգեց նիստը, քանի որ պահանջում է հոսպիտալի պետին:

Մանրամասները՝ տեսանյութում։

ՔՆար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս