Արդեն տևական ժամանակ է հետևում ենք Էջմիածին քաղաքում քաղաքային իշխանությունների քաղաքի նկատմամբ ցուցաբերած անտարբերությանը։ ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել Էջմիածին քաղաքում տիրող քաոսին՝ քաղաքը դարձել է աղբանոց, անմխիթար վիճակում է։
Երբեմնի ամենամաքուր, տուրիստներով լի, իր գեղեցկությամբ աչքի ընկնող քաղաքը հիմա դարձել է ամենաանտեսված ու անխնամ քաղաքը: Իսկ քաղաքապետ Գասպարյանը, կարծես թե, խորը թմբիրի մեջ է ու նրան բացարձակ չի էլ հետաքրքրում, թե իր ղեկավարած քաղաքն ինչ վիճակում է գտնվում: Տիկին Գասպարյանը, որ ժամանակին շատ ակտիվ էր նաև քաղաքական պրոցեսներում, հիմա նրան գտնելն անգամ դարձել է մի մեծ պատմություն:
Այս այնգամ էլ ArmLur.am-ին Էջմիածնի քաղաքացիներն ահազանգում են, որ Դիանա Գասպարյանը քաղաքն աչքաթող է արել, ինչպես արդեն մեկ տարի է, և նույնիսկ իր իսկ նստավայրի հարակից այգուն չի հետևում։
Տեսանյութը՝ ArmLur.am-ի Տելեգրամյան ալիքում։