«Ծիրան» սուպերմարկետի և ՊԵԿ-ի միջև կրկին դատական քաշքշուկ է սկսվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ծիրան» սուպերմարկետը այս տարվա սկզբից Պետական եկամուտների կոմիտեի հետ մտել է դատական քաշքշուկի մեջ: Դատելով իրավիճակից՝ «Ծիրան» սուպերմարկետի ղեկավարները անբարեխիղճ աշխատանք են իրականացրել, ինչը ՊԵԿ-ի կողմից արձանագրվել է, եւ ակտ է կազմվել: Իհարկե, պետական մարմնի այս որոշման հետ համամիտ չէ սուպերմարկետի ղեկավարությունը եւ ՊԵԿ-ի որոշումը վիճարկում է դատարանում:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ ՊԵԿ-ը տուգանում է «Ծիրան» սուպերմարկետին՝ անբարեխիղճ աշխատանքի համար, սակայն սուպերմարկետը ՊԵԿ-ի գրեթե բոլոր ակտերը վիճարկում է դատարանում: Մենք կհետեւենք զարգացումներին:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս