Ալեն Սիմոնյանը շատ կարեւոր ու թանկ մարդ է ինձ համար․ Էմմա Պալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեն Սիմոնյանն ինձ համար շատ կարեւոր մարդ է, բայց հարցը իրավապահների տիրույթում է, ես, որպես պատգամավոր, չեմ կարող գնահատական տալ:
ArmLur.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալությանը.

«Ես որքան շփվել եմ թե՛ Ալեն Սիմոնյանի, թե՛ իր ընտանիքի հետ, չեմ պատկերացնում, որ կարող էր նման իրավիճակում հայտնվել»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իրավապահների գործողությունները, պատգամավորն ասաց՝

«Ես որեւէ գնահատական տալ չեմ կարող, քանի որ իրավապահների տիրույթում է հարցը:
Ես, որպես պատգամավոր, կարող եմ միայն ասել, որ Ալեն Սիմոնյանը շատ կարեւոր ու թանկ մարդ է ինձ համար:Մնացած հարցերի մասով չեմ կարող մեկնաբանություն տալ, գործը կքննվի, իրավապահ համակարգը կպարզի»:

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի հետ կապված դեռ վաղուց դժգոհություններ կան՝ Էմմա Պալյանն ասաց.

«Ես, լինելով թիմի անդամ, որեւէ նման դժգոհություն չունեմ, Ալեն Սիմինյանը սիրված մարդ է մեր թիմի բոլոր անդամների կողմից»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս