Արարատ Միրզոյանն ուրբաթ օրը կգնա խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 15-ին՝ ուրբաթ օրը, գնալու է խորհրդարան:

ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում արտգործնախարարը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի՝ արտաքին քաղաքականության հատվածը:

Նշենք, որ արդեն հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանն է գնալու խորհրդարան՝ ԱԺ նիստին ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս