«Հող տալը հակասահմանադրական է, Տավուշին սպասվում է Հայաստանից օտարված կյանք»․ Գրիգորի Խաչատուրովը Հակակոռուպցիոն դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստը։

Քիչ առաջ դատարանում Armlur.am-ը մի քանի հարցեր ուղղեց Գրիգորի Խաչատուրովին։ Մասնավորապես, ի՞նչ սպասել Տավուշի մարզում, քանի-որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմով է վախեցնում հանրությանը։

«Չկա պայմանագիր, հող տալը հակասահմանադրական է։ Այն ինչ ասել եմ նախկինում ուժի մեջ է։ Սկզբում խաղաղաություն է լինում, հետո դելիմիտացիա։ Եթե սա իրականանա՝ Տավուշին սպասվում է Հայաստանից օտարված կյանք»,- հայտարարեց Խաչատուրովը։

Քնար Մանուկյան




Լրահոս