РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ղրիմի հանրապետության բոլոր բնակիչները ՌԴ անձնագրեր կստանան 3 ամսվա ընթացքում:
Ըստ Ղրիմը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ ստորագրված համաձայնագրի՝ մարդիկ իրավունք ունեն հրաժարվելու Ռուսաստանի քաղաքացիությունից: Դա անհրաժեշտ կլինի անել մեկամսյա ժամկետում:
Անցած երեքշաբթի Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը տեղեկացրել էր, որ Ղրիմում սկսվում է ռուսաստանյան անձնագրերի տրամադրումը: Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ օրինագծում, որը նախագահ Պուտինը ներկայացրել է Պետդումայի քննարկմանը, նախատեսում է, որ Ղրիմում բնակվող ուկրաինացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ավտոմատ կերպով կդառնան Ռուսաստանի քաղաքացի հանրապետության միացման օրից` մարտի 18-ից:
Այն անձինք, ովքեր չեն ցանկանա քաղաքացիություն ստանալ, պետք է հայտնեն այդ մասին Ղրիմի միացումից հետո մեկ ամսվա ընթացքում: