Ապրիլի 8-ին նշվում Է Գնչուների միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գնչուների միջազգային օր», միջազգային տոն, որն ամեն տարի՝ ապրիլի 8-ին, նշվում է ամբողջ աշխարհի գնչուների կողմից:

«Գնչու»-ն մոտ 80 էթնիկ խմբի հավաքական անունն է, որոնք միավորված են ծագման ընդհանրությամբ և «գնչուների օրենքի» ընդունմամբ։ Բոլոր այս էթնիկ խմբերը յուրահատուկ մշակութային ժառանգության կրողներն են, որի պահպանման համար 1971 թվականի ապրիլի 8-ին Լոնդոնում տեղի է ունեցել Առաջին համաշխարհային գնչուական կոնգրեսը, որին ներկա էին աշխարհի երեսուն պետություններից գնչու պատվիրակներ։

Նույն թվականին անգլիական մայրաքաղաքում ստեղծվել է Գնչուների միջազգային միությունը։ Գնչուների առաջին համաշխարհային կոնգրեսի կարևոր արդյունքներից էր գնչուներին՝ որպես միասնական տարածք չունեցող ազգի ճանաչումը և գնչուական ազգային խորհրդանիշների՝ դրոշի և օրհներգի ընդունումը։

Գնչուների առաջին համաշխարհային Կոնգրեսի մեկնարկի օրը, ազգի ինքնորոշման օրը, գնչուական դրոշի և հիմնի օրը, ըտս էության, կարելի է նշել ապրիլի 8-ին, սակայն Գնչուների միջազգային միությունը որոշել է միավորել այդ բոլոր անվանումները մեկ օրվա մեջ՝ «Գնչուների օր»։ Այս օրն է ծնվել նաև Անաստասիա Բուրակը` գնչու հայտնի շանսոնյեն։

«Գնչուների միջազգային օրը» իրադարձություն է ոչ միայն գնչուների համար, այլ նաև գնչուական մշակույթի երկրպագուների համար, քանի որ այդ օրն ամբողջ աշխարհում անցկացվում են տարբեր տեսակի համերգներ, շնորհանդեսներ, փառատոններ, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալա գնչուական ժողովրդի ինքնատիպ ֆոլկլորին։

Որոշ գնչուներ սովորույթ ունեն «Գնչուների օրը»՝ երեկոյան որոշված ժամին, փողոցով տանել վառած մոմ:




Լրահոս