«Այն ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում, սա անպատկերացնելի դավաճանություն է»․ Սուրեն Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը անդրադարձել է այսօր առավոտյան Տավուշում կատարված դեպքորի մասին։

«Այն ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում: Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի: Սա անպատկերացնելի դավաճանություն է:

Պետության, պետականության, հանուն ինքնության և արժանապատվության այս պայքարն այլևս առաքելություն է, որտեղ յուրաքանչյուր հայ ունի անելիք Հայաստանում և Սփյուռքում։

Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույնն է, պայքարը շարունակվում է»:




Լրահոս