15.000 դոլարի դիմաց խոստացել են ազատել բանակից. գլխում կիստայի առկայություն, փաստաթղթեր. հափշտակություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արաիկ Էդիկի Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սասուն Ասպատուրյանի միջոցով ծանոթացել է Կարեն Սաշայի Հայրապետյանի հետ և իմանալով վերջինիս որդու` Էրիկ Հայրապետյանի առողջական խնդիրների և դրանց առկայությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու խաբեությամբ՝ հիմքերի մասին, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, գիտակցելով իր լիազորությունների շրջանակում խոստումը կատարելու անհնարինությունը, իբրև զորակոչիկ Էրիկ Հայրապետյանին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու նպատակով, համաձայնության է եկել Կարեն Սաշայի Հայրապետյանի հետ՝ Կ. Հայրապետյանի ներկայացրած անձի` որդու` զորակոչիկ Էդիկ Կարենի Հայրապետյանի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը է Հայրապետյանին հետազոտող բժիշկների վրա ներգործելու եղանակով պատրաստելու հարցի շուրջ, ապա ձևացրել է, թե իբև իր ներգործության հետևանքով է բժիշկների կողմից Է. Հայրապետյանին տրվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ ախտորոշումները, որի դիմաց իբրև կաշառք պահանջել է խոշոր չափի 728 100 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար և հափշտակել այն, որից 388.320 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլարը քրեական վարույթով չպարզված օրը Երևան քաղաքում ստացել է Կարեն Հարապետանի եղբոր՝ Արմեն Հայրապետյանի միջոցով: Այսինքն՝ Արաիկ Էդիկի Անտոնյանը կատարել է 2003 թվականին ընդունված « քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք/ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասին/:

Բացի այդ, Սուրեն Վաշիկի Ղևոնդյանի միջոցով ծանոթացել է Շահեն Արտյոմի Ղարագուլյանի հետ և իմանալով վերջինիս որդու՝ Արտյոմ Ղարագուլյանի առողջական խնդիրների և դրանց առկայությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմքերի մասին, հափշտակություն կատարելու դիտավորությամբ գիտակցելով իր լիազորությունների շրջանակում Արտյոմ Ղարագուլյանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու անհնարինությունը խաբեությամբ՝ իբրև առանձնապես խոշոր չափերով 7.240.650 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոդար գումարի դիմաց Շահեն Ղարագուլյանի ներկայացրած անձի՝ որդու զորակոչիկ Արտյոմ Ղարագուլյանի օգտին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար անհրաժեշտ բժշկական ախտորոշումները ստանալու և պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու միջոցով զինվորական ծառայությունից անհիմն ազատելու հարցի շուրջ համաձայնության է եկել, Շահեն Արտյոմի Ղարագուլյանի հետ, ապա, իբրև պաշտոնատար անձի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու և նրան փոխանցելու համար, գործով չպարզված վայրում 2015-2017թթ տարբեր օրերի մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափի 7.240.650 ՀՀ դրամին համարժեք 15 000 ԱՄՆ դոլար գումար, վստահեցրել է իբրև ձեռք կբերի Արտյոմ Ղարագուլյանի գլխում կիստայի առկայություն հաստատող փաստաթղթեր, որի հիման վրա կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամները Արտյոմ Ղարագուլյանին վերջնականապես կազատեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, հավաստիացնելու համար իր խոստումների հիմնավորվածությունը Շահեն Ղարագուլյանի անունից նաև դիմում է գրել կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակաության դեմ և հափշտակել է որպես կաշառք իրեն փոխանցված առանձնապես խոշոր չափի 7.240.650 ՀՀ դրամին համարժեք 15 000 ԱՄՆ դոլար գումարը:

Քնար Մանուկյան




Լրահոս