ArmLur.am-ը հայտնել էր, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենան փորձել են այրել։
ArmLur.am-ը կապ հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ՝ պարզելու մանրամասներ, թե ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել։
Մեզ հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ մանրամասներ հայտնել չի կարող։
«Ես մանրամասնություններ, իհարկե, չեմ կարող հաղորդել, որովհետև ներկա դրությամբ մանրամասներից ես էլ տեղյակ չեմ, կա կասկածանք, որ փորձել են հրկիզել»,- ասաց Փարսյանը։
Հարցին՝ կա՞ արդյոք ինչ-որ մեկը ում Փարսյանը կասկածում է, ասաց․
«Թե կասկածյալ կա կամ չկա, այդ առումով ոչինչ չեմ կարող ասել։ Եթե հրկիզում եղել է, ուրեմն, իմ կարծիքով, հոգեկան շեղված պետք է լինի»։