ՀՀ Քաղաքացիները պահանջում են վարչապետին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կառավարության առաջ մի խումբ ՀՀ քաղաքացիներ պահանջում են, որ վարչապետն իջնի ու պատասխանի իրենց հարցերին:

Բողոքող քաղաքացիները Հանրապետություն 33 փողոցի նախկին բնակիչներն են, ովքեր կորցրել են իրենց բնակարանները գերակա շահի պատճառով:

«Գողեր, ավազակներ, դուրս եկեք և պատասխանեք ժողովրդին պատասխան տվեք», բացականչում են հավաքվածները:

Armlur.am-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ իրենց խոստացել էին բնակարաններ հատկացնել, սակայն մինչ օրս խոստումն անկատար է մնացել, իսկ իրենք հայտնվել են դրսում:

Մանրամասները ՝  տեսանյութում:




Լրահոս