Մալաթիայի Իսակովի պողոտայում գիշերը թեժ վիճաբանություն է եղել. բանը հասել է դանակով հարվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 18-ին ժամը 23։58-ին Ծովակալ Իսակովի պողոտայում իրարանցում է եղել։ ArmLur.am-ին հասած սեղեկությունների համաձայն՝ տղամարդ են դանակահարել եւ վերջինիս «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապ տարել են հիվանդանոց։

Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ դանակահարվածը վերոնշյալ պողոտայի բնակիչ Ս. Դ-ն է, որը վիճել է Ա. Ո-ի եւ նրա որդիների հետ, ինչից հետո որդիներից մեկը վերցրել է դանակը ու հարվածներ հասցրել Ս. Դ-ին։

Ըստ բնակիչների՝ դանակահարողներին ձերբակալել են ու իրավապահները փնտրում են դանակը։

Իսկ ի՞նչն է եղել սպանության փորձի պատճառը․ ArmLur.am-ի փոխանցմամբ՝ վիճաբանությունը սկսվել է բարձր հայհոյելու հետ կապված։

Քնար Մանուկյան




Լրահոս