Քաղաքացի Սուրեն Հարությունյանն այսօր ՀՀ կառավարության շենք առջև էր: Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը բողոքում է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից:
Արդեն մի քանի տարի է, որ քաղաքացին բարձրաձայնում է այն մասին, որ իրեն 10 տարի կեղծ թոշակավորել են որպես հոգեկան հիվանդի, վատնել են պետության փողերը:
Քաղաքացու խոսքով` իր խորթ մայրը ժամանակին իրեն տարել է հոգեբուժարան, որպեսզի հետագայում տիրանա իր հայրական տանը:
«Եթե առողջ ճանաչեն, ապա մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև դիսպանսերի կլինիկայի ղեկավարը կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց քաղաքացին:
Սուրեն Հարությունյանը վստահեցնում է ` ինքը հոգեկան հիվանդ չէ, քանի որ աշխատում է, ունի ընտանիք, շքանշաններ:
Մանրամասն ՝ տեսանյութում: