ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությանը հրավիրել են Էստոնիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը, նույն վարչության համակարգչային համակարգերի և ցանցերի ճարտարագետ Մելինե Դավթյանը հունիսի 17-22-ը գործուղվել են Տալլին՝ Էստոնիայի Հանրապետություն։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (IFES)։ Պատվիրակների կազմում է եղել նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի ավագ խորհրդատու Աղասի Եսայանը։

ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության՝ Միջազգային զարգացման աջակցությամբ ֆինանսավորվող և IFES-ի կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի շրջանակում IFES-ը նախաձեռնել է հայաստանյան պատվիրակության համար ճանաչողական այց դեպի Էստոնիայի մայրաքաղաք Տալլին՝ Էստոնիայի Ազգային ընտրական կոմիտեի և Պետական ընտրական գրասենյակի հետ ընտրական գործընթացների կիբերանվտանգության վերաբերյալ քննարկումներ ունենալու նպատակով։




Լրահոս