«Հայաքվե»-ն վաղը հաղորդում կներկայացնի դատախազություն․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը «Հայաքվե» նախաձեռնության անդամները հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ հունիսի 12-ին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանական գործողությունների վերաբերյալ։

«Հաղորդում ենք ներկայացնելու հունիսի 12-ի ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում ոստիկանների բռնությունների վերաբերյալ, որոնք պարունակում ենք քրեական օրենսգրքով պատժելի արարք։ Այս մասով հաղորդում ենք ներկայացնելու Դատախազություն»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ-ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս