Տիմոշենկոյի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Նինա Կարպաչովան այցելել է մեկուսարանում գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին,- հաղորդում է ուկրաինական УНИАН -ը: Օմբուդսմենը հաստատել է, որ Տիմոշենկոյի առողջական վիճակը ծանր է: “Տիմոշենկոյի վիճակը ծայրահեղ ծանր է, նա չէր կարողանում բարձրանալ անկողնուց, երբ խոսում էր ինձ հետ”,- պատմել է Կարպաչովան: Օմբուդսմենը նշել է, որ կառավարության նախկին ղեկավարը բանտից դուրս հետազոտության եւ բուժման կարիք ունի: Ավելի վաղ Տիմոշենկոյի առողջական ծանր վիճակի մասին խոսել էին նրա կողմնակիցները եւ պահանջել նրա համար ապահովել պատշաճ բժշկական հետազոտություն եւ բուժում: 




Լրահոս