Կառավարությունը որոշում է կայացրել, որը պայմանավորված է «1157. Քաղաքային զարգացում» ծրագրի «12003. Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության դրամաշնորհային ծրագրի կատարման ապահովում» և «42001. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակներում ենթավարկի տրամադրում «Երքաղլույս» ՓԲԸ-ին» միջոցառումներին 678,083.1 հազ. դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ, որպեսզի ապահովվի Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների շարունակականությունը 2024թ. ընթացքում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել Երևան քաղաքի թվով 28 փողոցներում լուսավորության հենասյուների փոխարինման/ամրացման, առկա վերգետնյա մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացման, առկա լուսատուները LED տիպի լուսատուներով փոխարինման աշխատանքների իրականացումը: 2024 թվականին իրականացվելիք աշխատանքները ամբողջական ծրագրի իրականացման մասնաբաժնում նախատեսվում է որ կկազմեն 31 %: