ՄԱԿ-ը մեկնաբանել է Գազայում դպրոցի վրա հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը, «ՌԻԱ Նովոստիին» մեկնաբանելով Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական հարձակումը, հայտարարել է, որ իրենք դեմ են նման հարձակումներին։

Ավելի վաղ Պաղեստինի արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ Իսրայելը երեք հրթիռ է արձակել Գազայի ալ-Թաբիին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար: Նախնական տվյալներով՝ զոհվել է շուրջ 100 մարդ։ Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին հարվածելու մասին՝ պնդելով, որ այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ի զինյալները։

«Մենք դեմ ենք բոլոր նման հարձակումներին»,-«ՌԻԱ Նովոստիին» ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը։




Լրահոս