Ամառային ամիսներն արդեն մոտենում են իրենց ավարտին, շատերը հասցրել են արդեն մեկնել տարբեր երկրներ, ինչու ոչ շատերն էլ արդեն հասցրել են վերադառնալ: Հայերը հաճախ են այցելում Ռուսաստան ինչպես աշխատանքի համար, այնպես էլ հանգստի:
Այս անգամ կրկին ArmLur.am-ը հետաքրքրվել է, թե, ի՞նչ արժեն Երևան-Մոսկվա թռիչքներն օգոստոսի վերջին օրերին՝ օգոստոսի 20-ից մինչ 25-ը:
Այսպիսով՝ FlyOne ավիաընկերությունում 3 ժամ ուղիղ թռիչքը 119.890 դրամ է:
Armenian Airlines ավիաընկերությունում 3 ժամ 25 րոպե ուղիղ թռիչքը 119.900 դրամ է, իսկ Azimuth ավիաընկերությունում 3 ժամ 30 րոպե թռիչքը՝ 139.810 դրամ:
Ամսի 21-ին FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե թռիչքը կրկին 119.890 դրամ, իսկ 3 ժամը՝ 128.600 դրամ:
City.Travel-ում 3 ժամ 15 րոպեն կրկին 128.620 դրամ է:
Հաջորդ օրը՝ ամսի 22-ին, FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը 111.171 դրամ է, Armenian AirLines-ում ուղիղ թռիչքը՝ 118.700 դրամ:
Օգոստոսի 23-ին Armenian AirLines ավիաընկերությունում 3 ժամ 25 րոպե ուղիղ թռիչքը արժե 118.700 դրամ:
FlyOne-ը առաջարկում է 3 ժամ ուղիղ թռիչք 128.600 դրամ արժեքով:
Շաբաթ օրը՝ ամսի՝ 24-ին, Azimuth ավիաընկերությունում 3 ժամ 30 րոպե թռիչքի արժեքը 121.550 դրամ է:
City.Travel-ում կրկին 3 ժամ 30 րոպե թռիչքի արժեքը 134.180 դրամ է, իսկ ամսի 25-ին ին Armenian AirLines ավիաընկերությունում 3 ժամ 25 րոպե թռիչքը՝ 119.890 դրամ:
City.Travel-ում 3 ժամ 20 րոպե թռիչքը 123.460 դրամ է:
Էմմա Մարտիրոսյան