Ի՞նչ է հայտնի Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ․ մեկնաբանում է փոխվարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Դեռ պետք է ավարտենք կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով` սահմանազատման գործընթացն իրականացնելու շուրջ պայմանավովածության հիմնական նպատակը նա է, որ բոլոր խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ ու իրավական լուծում ստանան:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նա նշեց՝ կան պրոբլեմներ։

«Բայց, կարծում եմ, մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել»,- ասաց նա:

Փոխվարչապետի խոսքով` աշխարհում իրավիճակը  բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս:

«Ըստ այդմ, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն, կարծում եմ` պետք է փորձել բացատարությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ  կայացնել»,- նշեց փոխվարչապետը:




Լրահոս