ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում․ Ավինյանը՝ WCIT-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությանը, որը չի ունեցել թույլտվություն:

Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ օրենսդրությամբ Երևանում հրավառություններն առհասարակ արգելված են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվություն։

«Մի քանի օր առաջ համերգի ժամանակ տեղի ունեցած հրավառության արձանագրումը ՆԳՆ-ի հետ պետք է քննարկել։ Սա այն միջոցառումներից էր, որ հրավառությունը վստահաբար թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում։ Բայց քանի որ չի եղել, խնդրում եմ՝ այս արձանագրությունը կազմենք անպայման»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս