ՄԵԿՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ վարչության պատվիրակությունը` կուսակցության նախագահ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, երեկ մեկնել է Իտալիա` մասնակցելու Եվրոպայի լիբերալների եւ բարեփոխիչների կուսակցության 23-րդ համագումարին: ՀՀՇ պատվիրակությունը բավական մեծ է` բաղկացած 7 հոգուց: Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս համագումարում սպասվում է նաեւ Եվրոպայի լիբերալների նախագահի ընտրություն: Ուշագրավ է այն փաստը, որ կոալիցիոն կուսակցություններն էլ ցանկանում են ընդգրկվել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, եւ վերջինիս մոնիթորինգի անդամներն այս օրերին այցելել են Հայաստան` տեսնելու` որքանով են կոալիցիայի անդամների գործերը համապատասխանում ԵԺԿ գաղափարախոսությանը:




Լրահոս