Իրանի իշխանությունները վերացրել են iPhone սմարթֆոնների ներմուծման բոլոր սահմանափակումները, մոտ ապագայում կներկայացվի դրանց ներմուծման և երկրի ներսում գրանցման նոր մեխանիզմ: Այդ մասին հայտնել է տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Սաթար Հաշեմին։
X սոցիալական հարթակում Հաշեմին գրել է, որ հոկտեմբերի 30-ին հաջողվեց հասնել կառավարության հավանությանը՝ վերացնելու սահմանափակումները՝ իրավական հարցերով փոխնախագահի և առևտրի, արդյունաբերության և հանքային պաշարների նախարարի աջակցությամբ:
«iPhone-ների ներմուծման մանրամասներն ու կանոնները մոտ ժամանակներս կհայտարարվեն», – հավելել է Հաշեմին:
Մայիսի 30-ին Tasnim գործակալությունը, վկայակոչելով Իրանի մաքսատան հայտարարությունը, հաղորդել էր, որ գերատեսչությունը սահմանել է երկիր ցանկացած սերնդի iPhone սմարթֆոնների ներմուծման արգելք։
2017 թվականին ամերիկյան Apple ընկերությունն Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով հեռացրել է իրանցի ծրագրավորողների բոլոր բջջային հավելվածներն իր App Store առցանց խանութից: