ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր և վաղը սպասվում են ջերմային ռեկորդներ․ ի՞նչ է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

ՊՈԱԿԻ տնօրենը հայտնում է, որ օրացուցային ձմռան սկսվելուց երկու օր առաջ ռեկորդային ջերմությունը պատել է Ռուսաստանի տարածքի նկատելի հատվածը։ Անցած չորեքշաբթի օդի առավելագույն ջերմաստիճանի օրական երեք տասնյակից ավելի ռեկորդներ են գրանցվել։

Ռուսաստանի հյուսիսային մասում և Հեռավոր Արևելքում ռեկորդային շոգերի երկրորդ օրն է։ Երեքշաբթի օրը նոր ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել Մուրմանսկի և Արխանգելսկի մարզերում, Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանում և Կրասնոյարսկի երկրամասում, Յակուտիայում և Պրիմորիեում։

Ջերմության աղբյուրը դանդաղ շարժվում է դեպի արևելք, և այսօր ու վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ Եվրոպական Ռուսաստանի հյուսիս-արևելքում, Արևմտյան Սիբիրի հյուսիսում, Արևելյան Սիբիրում և Հեռավոր Արևելքում։ Ամենաէական ջերմաստիճանային անոմալիա՝ մինչև 12–15°, սպասվում է Սախայի Հանրապետությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս