ԱԻՆ-ը ներկայացնում է դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը։2011 թ. դեկտեմբեր ամսվա կլիմայական կանխատեսումըԱրարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներՕդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև 4…6 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-13 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-14 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 10…11 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15…26 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր,Արագածոտնի մարզիլեռնային շրջաններՕդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6…-8 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +1…-3 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -20…-25 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15…-21 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 4…8 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…55 մմ ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:Լոռու մարզՕդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-4 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 2…6 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15…-20 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16…-20 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը՝ 11…12 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ:(նորման` 19…20 մմ): Լեռնանցքներում առանձին օրերի սպասվում է մառախուղ:Տավուշի մարզՕդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+1 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 3…8 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -8…-13 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -9…-12 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 14…17 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21…23 մմ ):Վայոց Ձորի մարզՕդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1…-3 աստիճան, լեռնային շրջաններում` -6…-8 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 4…6 աստիճան, լեռնային շրջաններում` 0…-3 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10…-15 աստիճան, լեռնային շրջաններում` -18…-23 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -12…-13 աստիճան, լեռնային շրջաններում` -17…-18 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 10…11 աստիճան, լեռնային շրջաններում` 5…6 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 28…35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ :Սյունիքի մարզՕդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 0…3 աստիճան, լեռնային շրջաններում` -3…-5 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +5…10 աստիճան, լեռնային շրջաններում` 0…+3 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -7…-12 աստիճան, լեռնային շրջաններում` -10…-15 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6…-10 աստիճան, լեռնային շրջաններում՝ -13…-20 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 15…19 աստիճան, լեռնային շրջաններում 11…14 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15…27 մմ, լեռնային շրջաններում 19…54 մմ ): Աանձին օրերի սպասվում է մառախուղ:Երևան քաղաքՕդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 3…5 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10…-12 աստիճան, բարձրադիր մասերում մինչև -8…-10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-13 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 10…11 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:Սևանա լճի ջրի 2011թ. հոկտեմբեր ամսվա հաշվեկշիռըՍևանա լճի ավազանում հոկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 5.0… 7.5 աստիճան, որը նորմայից ցածր է 1 աստիճանով:Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 12-ին` 22…24 աստիճան, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 4-6 աստիճանով:Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 31-ին` -2…-7 աստիճան, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 4.0 – 8.0 աստիճանով:Ամսվա ընթացքում տեղումները կազմել են նորմայի 70-130%:Գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի` 104%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 56.3 մլն. խոր.մ, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 163.5 մլն. խոր.մ, որը կազմում է նորմայի 113%:Սևանա լճի մակարդակն ամսվա ընթացքում իջել է 5,2սմ և կազմել` 1900,213մ:Դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմում է -3.9 աստիճան: Բարձր լեռնային շրջաններում` 2000 մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավական ցածր են` -5…- 11 աստիճան: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20 % դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984թ.) հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում (Օձուն, Բագրատաշեն): Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև -14… -15 աստիճան, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -32 աստիճան: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -40 աստիճան (Պաղակն) 1948 թ.:Վերջին տասնամյակում խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002 թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32 աստիճան (Արարատ), ցերեկը` -16 աստիճան, Երևանում` –28 աստիճան: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը համապատասխանաբար եղել է -27 աստիճան (1953 թ.) և -23 աստիճան:Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թթ, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21…+22 աստիճան (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+26 աստիճան (Շնող, Բագրատաշեն, Կապան):Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավական բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38 մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20 մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25 մմ, նախալեռներում` 30 մմ, լեռնային շրջաններում` 60 մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90 մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել են 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003 թթ.-ին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%-ը, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թթ.-ին, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վրկ, պոռթկումները` 23 մ/վրկ:Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնուքագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում:
Դեկտեմբերը ցուրտ է լինելու
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ