Սիրիայի վերականգնումը հնարավոր է միջազգային հանրության մասնակցությամբ. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որտեղ նա հայտարարել է, որ Սիրիայի արագ վերականգնումը հնարավոր է միջազգային հանրության մասնակցությամբ։ Այս մասին Թուրքիայի ղեկավարի վարչակազմը հայտարարել է բանակցությունների արդյունքներով։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել Սիրիան որպես մի երկիր, որտեղ տիրում է կայունությունն ու անվտանգությունը, արմատախիլ է արվել ահաբեկչությունը, որտեղ փախստականները վերադառնում են կամավոր։ Նա նշել է Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Սիրիայում կայունացումը կծառայի ողջ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը, և դրա արագ վերականգնումը կարող է ապահովվել տարածաշրջանային և միջազգային բոլոր խաղացողների մասնակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը Էրդողանը նաև ասել է, որ Անկարայի և Թեհրանի հարաբերությունները «տարածաշրջանային կայունության հիմքն են», և կողմերը ներուժ ունեն երկկողմ ապրանքաշրջանառությունը տարեկան 30 միլիարդ դոլարի հասցնելու:




Լրահոս