Նախկին թիմակցին ցավակցություն չհայտնած Փաշինյանն ու Սիմոնյանն այսօր բարեգութ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություններ հայտնեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ եւ ողբերգական մահվան առիթով:

«Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստան դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Աստված թող հոգին լուսավորի»,- գրել էր Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանից հետո Նիկոլ Փաշինյանը եւս իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն էր հայտնել.

«Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»:

Իհարկե, լավ է, որ գոնե դժբախտությունների ժամանակ իշխանություն-ընդդիմություն տարանջատում չի լինում, բայց նույն Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը որեւէ ցավակցություն չհայտնեցին իրենց երբեմնի թիմակից Հովիկ Աղազարյանի կնոջ մահվան դեպքում, որը նախկինում ԱԺ աշխատակից է եղել: Անգամ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին չմասնակցեցին:

Մինչդեռ հիմա, իհարկե, Նիկոլ Փաշինյանի հետ ճշտումներից հետո նախ ցավակցություն է հայտնում Ալեն Սիմոնյանը, հետո՝ Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Ծնվել է 1988թ. հունվարի 30-ին Երեւանում:

2008թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: Փաստաբան:

2008-2009թթ. աշխատել է «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ իրավաբան: 2009-2010թթ.՝ «Գրանդ տաբակո» հայ-կանադական ՀՁ իրավախորհրդատու: 2012թ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կրտսեր մասնագետ: 2014-2019թթ.՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանական եւ պայմանագրային վարչության պետ, ապա՝ տնտեսական, տեղեկատվական եւ վերլուծության վարչության պետ: 2021-2022թթ.՝ ԱԺ պատգամավորի օգնական՝ հասարակական հիմունքներով:

2016 թվականից ՀՅԴ անդամ է:

2022թ. դեկտեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:




Լրահոս