ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած կրակոցները եղել են հենց Մերձավանի համայնքապետարանի մոտ։
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել արյունոտ միջադեպից։ Հայտնի դարձավ, որ վիճաբանությունը սկսվել է կենցաղային հարցերի շուրջ ծագած անհամաձայանությունից։
Գյուղում մեքենան արագ վարելու պատճառով կռվի մասնակիցները սկսել են հայհոյել, քարերով և բռունցքներով հարվածել իրար։ Վիճաբանությունը այնքան է թեժացել, որ մասնակիցներից մեկը սկսել է կրակոցներ արձակել։
Միջադեպի անմիջական մասնակից է եղել Մերձավան համայքնի ղեկավար Մհեր Ախտոյանը։ Այս պահին իրավապահ համակարգում լուրջ աշխատանքներ են իրականացվում և չի բացառվում, որ լինեն ձերբակալվածներ, այդ թվում կարող է ձերբակալվել նաև Մհեր Ախտոյանը։
Նշենք, որ Ախտոյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է քրեական պատմությունների կենտրոնում։ Վերջինս ավելի վաղ կալանավորվել էր ծառայողական լիազորությունները չարաշահելու համար, այնուհետև ստորագրությամբ ազատ արձակվել։
Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
Քրիստինա Մուշեղյան