Ռուսաստանն ու Ուկրաինան «150-ը 150-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակում են կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել՝ «150-ը 150-ի դիմաց» ձևաչափով։

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ փոխանակման շուրջ բանակցությունների արդյունքում գերիների փոխանակումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին։

«Ներկայում բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։




Լրահոս