
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին, նշել է, թե ձյան տեղումների առաջին օրը տեխնիկայի որոշ ուշացման հետևանքով եղել է ծանր խցանում հատկապես Արաբկիրում։ Սակայն, ըստ քաղաքապետի, խցանումների երևի 80 տոկոսը պայմանավորված էին վթարներով, ինչն էլ հետևանք է ամառային անվադողերով վարելու.
«Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարգի աշխատանքի տրամաբանությունն է, որ մի թեթև իրար «քսելու» պատճառով ժամերով սպասել ու ստեղծել են կիլոմետրանոց հերթեր։ Եւ մարդիկ մեղավոր չեն, մարդիկ չեն կարող մեղավոր լինել այստեղ։ Մարդիկ միգուցե մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց, բայց այնուամենայնիվ, այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։ Աղետ է այն առումով, որ ամեն իրար թեթև քսված մեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են»,- նշել է նա՝ հավելելով, որ սա խնդիր է ստեղծել նաև տեխնիկայի դուրս բերման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։