Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերն ապագայում կարող են ավելի բարձրանալ․ Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված բացառիկ հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, ասել է, որ հարևան երկրներից՝ Մեքսիկայից և Կանադայից, ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը ապագայում կարող են ավելի բարձրանալ:

«Կարծում եմ՝ գործարար համայնքը կարող էր հստակություն տեսնել մաքսատուրքերի հարցում, – ասել է նա՝ նկատի ունենալով ընկերությունների ղեկավարների՝ կապիտալ ներդրումների համար կանխատեսելիություն տեսնելու ցանկությունը:- Բայց ժամանակի ընթացքում սակագները կարող են բարձրանալ, և դրանք կարող են բարձրանալ…»:

«Տարիներ շարունակ գլոբալիստները կողոպտել են ԱՄՆ-ն։ Նրանք փողեր են վերցրել ԱՄՆ-ից, և այն ամենը, ինչ մենք անում ենք, այդ փողերի մի մասը հետ բերելն է, և մենք արդարացիորեն ենք վերաբերվելու մեր երկրին»,- շարունակել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի, երկիրը «կողոպտում են  աշխարհի բոլոր երկրները, աշխարհի բոլոր ընկերությունները»։

«Մեզ կողոպտել են նախկինում չտեսնված  մակարդակներում, և մենք պատրաստվում ենք այդ ամենը հետ բերել», – ասել է նա:

Թրամփը մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայից և Կանադայից, ինչպես նաև Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա՝ որպես պատճառ նշելով, որ այդ երկրներում սահմանային հսկողության հետ կապված խնդիրները, իբր, հանգեցրել են նրան, որ «ֆենտանիլը մտնում է ԱՄՆ և սպանում ամերիկացի քաղաքացիներին»:




Լրահոս