
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ այցով կհյուրընկալի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Պետության ղեկավարի ծրագրերի մասին հայտնել է ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, ՌԴ նախագահի ժամանակացույցով նախատեսվում է տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցություն և հանդիպում ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ, ինչպես նաև այլ միջոցառումներ, նշել է Զարուբինը։