Մալազիական Boeing-ի ուղևորները ողջ են և գտնվում են Կանդագարի մոտակայքում ՝ հայտնում է «МК»-ն` հղում անելով ռուսաստանյան հատուկ ծառայությունների աղբյուրին:
Վերջինիս խոսքով, դեպի այդ վարկածն են հանգում ևս մի քանի երկրների հետախուզական ծառայությունները:
Տեղեկատուն թերթին ասել է, որ պակիստանցի ահաբեկչի կողմից ինքնաթիռի առևանգման նպատակն է եղել ասիական 20 մասնագետներին փախցնելը, որոնք պահվում են աղվանա-պակիստանյան սահմանին գտնվող գետնախցում:
Մնացած ուղևորները գտնվում են Աֆղանստանում: Նրանք բաժանվել են 7 հոգանոց խմբերի և տեղավորվել ոչ մեծ տնակներում:
Աղբյուրը պնդում է, որ ինքնաթիռը կոտրված թևով կանգնած է այն ճանապարհին, որին կոշտ վայրէջք է կատարել:
Ահաբեկիչների դրդապատճառներն առայժմ պարզ չեն: Վարկածներից մեկով, չինացի մասնագետները հանցագործներին անհրաժշտ են Պեկինի և Վաշինգտոնի հետ քաղաքական առևտուր անելու համար: