ԴԱՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացել  է  ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում պետք է շարունակեր ցուցմունք տալ տուժողի իրավահաջորդը` Արտակ Նազարյանի մայր Հասմիկ Հովհաննիսյանը, սակայն նրա առողջական խնդիրների պատճառով որպես իրավահաջորդ է ներկայացել Արտակի քույրը` Ծովինար Նազարյանը:
Դատարանում վկայություն են տվել Արտակ Նազարյանի զինակից Արման Մնացականյանն ու վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը: Դատական նիստը կշարունակվի վաղը:




Լրահոս