ArmLur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահ համակարգը նոր գործընթաց է սկսել ՀԷՑ-ում՝ նպատակ ունենալով այդ ընկերությունը ներսից կազմաքանդել։ Վերջին տարիներին տարբեր պաշտոններից հեռացած աշխատակիցների զանգահարում են իրավապահ կառույցներից, հրավիրում զրույցի և հարցուփորձ անում՝ հատկապես հետաքրքրվելով ընկերության ներքին գործունեությամբ, որոշումների կայացման մեխանիզմներով և ազատման հանգամանքներով։
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ նախկին աշխատակիցներից մի քանիսին առաջարկվել է գործարք՝ տրամադրել ՀԷՑ-ի գործունեությանը վերաբերող գաղտնի տեղեկություններ, ինչի դիմաց խոստացել են վերականգնել նրանց աշխատանքում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» այս փուլում փորձում է մասնագետներ գտնել, ովքեր կլինեն իրեն հավատարիմ և կաշխատեն ՀԷՑ-ում և ներսից ինֆորմացիաներ կտան իրենց: Սա հստակ ցուցիչ է, որ համակարգային օղակներում սկսվել է ՀԷՑ-ի ներսից քայքայման գործընթաց։
Թե ինչով կավարտվի այս գործընթացը, դեռ վաղ է գնահատել, սակայն ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված՝ ՀԷՑ-ը գործարար, խոշոր բարերար Սամվել Կարապետյանի ձեռքից վերցնելու հարցում։ Եվ ըստ ամենայնի, նա կանգ չի առնում ոչ մի միջոցի առաջ՝ քանդելով համակարգը ինչպես դրսից, այնպես էլ ներսից։
Սոնա Գրիգորյան


























































































