![](https://armlur.am/wp-content/uploads/2011/12/08//14931.jpg)
Ամերիկացիների մեծամասնությունը երազում է Սուրբ ծնունդը դիմավորել դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ: Այդ մասին են վկայում սոցիալական հարցումները: Էնիսթոնին ծննդյան ընթրիքի ցանկանում են հրավիրել հարցվածների 30 տոկոսը: Ամենացանկալի հյուրերի ցանկում նրան հաջորդում է արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը: Նրա հետ հարցվածների 21 տոկոսն է ցանկություն հայտնել անցկացնել սուրբծննդյան ընթրիքը:Երրորդ հորիզոնականում է Էնիսթոնի նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը: Տասնյակում է հայտնվել նաեւ Քիմ Քարդաշյանը: