Հանրապետության հրապարակ մտնող Աբովյան փողոցը գրեթե 2 ամիս է դատարկ է, հուլիսի 25-ից այնտեղից հեռացվել են զբոսաշրջային ծառայություն մատուցող մեքենաները, քանի որ Երևանի քաղաքապետարանը երթևեկության փոփոխման նոր կանոներ է սահմանել։
Հուլիսի 25-ին վարորդները դիմում էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ՆԳ նախարար Արփինե սարգսյանին, 3 դիմում ներկայացված պահանձջերն ու առաջարկները մերժվել են։
ArmLur.am– հետևողական լինելով կրկին զրուցել է վարորդների հետ, ովքեր կրկին պնդում են, որ հիշյալ որոշման արդյունքում 50-60 ընտանիք մնում է առանց օրվա եկամուտի։
Հիշեցենենք, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել, որով արգելվել է այդ ավտոմեքենաների կայանումը Հյուսիսային պողոտայի սկզբնամասից մինչև Հանրապետության հրապարակ։
Ակցիայի ժամանակ վարորդները ստորագրահավաք կազմակերպեցին՝ ձևակերպված դիմումները հասցեագրելով ՀՀ Ոստիկանապետին ու Երևանի քաղաքապետին՝ պանաջելով իրենց նախկին կայանատեղիներից հեռացնել դեղին գծանշումները, և թույլ տալ կայանել իրենց մեքենաները մինչև դիմումների պատասխան ստանալը։
Էմմա Միքայելյան
Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում





























