Armenian text to speach

Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով չորս մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երուսաղեմում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս հինգը ծանր վիրավորվել են, հայտնում է Իսրայելի շտապօգնության ծառայությունը:

«Շտապօգնության անձնակազմը հաստատել է չորս մարդու մահը (50-ամյա մեկ տղամարդու և 30-ամյա երեք տղամարդու) և տարհանել է հրազենային վերքերով ծանր վիճակում գտնվող հինգ մարդու», – ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Պետական ​​հեռարձակող Kan-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի առավոտյան Երուսաղեմի Ռամոտ խաչմերուկում երկու զինված տղամարդ նստել են ավտոբուս և կրակ բացել ուղևորների վրա։ Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկիչները տեղում սպանվել են։




Լրահոս