ՀՀ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյանն այս պաշտոնում նշանակվել է այն բանից հետո, երբ Ֆինանսների նախարարությունում աշխատել է մոտ 26 տարի։
Ատոմ Ջանջուղազյանի հետ աշխատելով հեղափոխությունից հետո Ֆինանսների նախարարությունում, նրա հետ միասին էլ եկել է Հաշվեքննիչ պալատ և ստանձնել գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդամենը 1 ամիս հետո։
Նախորդ տարի Հարությունյանը Երևանում ձեռք է բերել 32 մլն 674 հազար դրամ արժողությամբ բնակարան և 1 մլն 950 հազար դրամ արժողությամբ ավտոկայանատեղի։ Գլխավոր քարտուղարը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
Բանկային ավանդները կազմել է գրեթե կես միլիոն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել է 105 հազար դրամ, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթը՝ 1, 441 ԱՄՆ դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 27,5 մլն դրամ և 56 հազար ԱՄՆ դոլար։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել է 14 մլն 221 հազար դրամ, որից 13 մլն 789 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Հաշվեքննիչ պալատից, 389 հազար դրամը վարկ է ՎՏԲ Հայաստան բանկից, իսկ 43 հազար 363 դրամը՝ տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցում։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 285 հազար դրամ։
Էմմա Միքայելյան





























