Նոյեմբերի վերջին “”Советский Спорт””-ն իր կայքում առաջարկել էր ընթերցողներին քվեարկել 2011թ. Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի համար։ 31 հավակնորդների թվում է նաև “”Կրասնոդարի”” և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Երեկվա դրությամբ քվեարկությանն արդեն 17,000 մարդ էր մասնակցել, որոնց մեծ մասը՝ 4500-ը, իրենց ձայները տվել էին Մովսիսյանի օգտին, և հայ հարձակվողը ընթանում էր առաջին հորիզոնականում՝ գերազանցելով իր մոտակա մրցակցին՝ Անդրեյ Վորոնինին («Դինամո», Մոսկվա), 1000 ձայնով։ Բայց այսօր “”Советский Спорт””-ը չեղյալ է հայտարարել Մովսիսյանի օգտին տված ձայներից 889-ը, որոնք, խմբագրության կարծիքով, արհեստական կերպով են ավելացվել, սակայն պարբերականը չի մանրամասնում, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Չնայած դրան՝ Մովսիսյանը շարունակում է գլխավորել ցուցակը, սակայն այժմ նա ընդամենը 100 ձայնով է գերազանցում Վորոնինին։ Նշենք, որ sovsport.ru կայքում ընթացող քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 27-ին։
Ռուսները կրճատում են Մովսիսյանի ձայները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ